Գազատարը վնասվել է. դադարեցվել է Արշակունյաց պողոտայի մի շարք շենքերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա»
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Վնասվել է Արշակունյաց պողոտայով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարը, որի հետևանքով մի շարք հասցեներում գազի մատակարարումը դադարեցվել է, տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն։
Նշվում է, որ գազատարի վնասման պատճառը մեկ այլ կազմակերպության կողմից հողային աշխատանքներն են եղել։
Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին ժամը 15:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 8, 26, 39/9 բազմաբնակարան շենքերի, «Բրյուսով» թաղամասի, հարակից առանձնատների, Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազ սպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Նշվում է, որ վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: