ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը վնասներ է կրում Վաշինգտոնի կողմից պարտադրված քաղաքականության հետևանքով։
Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանը «չեղարկելու» իրենց չմտածված կուրսը շարունակելով՝ անգլո-սաքսոնները հասան նրան, որ անվերապահ իրենց ենթարկեցին ողջ հավաքական Արևմուտքին, ներառյալ ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԵՄ-ին, որը վերջնականապես կորցրել է ռազմավարական ինքնավարության իր հավակնությունները և հսկայական վնասներ է կրում այն քաղաքականությունից, որի մեջ Միացյալ Նահանգները ներքաշել է նրան»,- ասել է նա:
Նրա կարծիքով՝ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, մտադիր չէ հրաժարվել համաշխարհային տիրապետության հասնելու իր քաղաքականությունից։