ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայից այլ տարածաշրջաններ զենքի «արտահոսքի» ռիսկերին հակազդելու համար անհրաժեշտ է միավորել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ջանքերը։ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ամենամյա խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն է արել Ռուսաստանի ԱԽ ղեկավար Նիկոլայ Պատրուշևը։
Նրա խոսքով` Վաշինգտոնի և դաշնակիցների ջանքերով Ուկրաինան զենքի մեծ «սև շուկա» է դարձել։ Քրեական միջնորդների միջոցով զենքը Եվրոպա է վերադառնում, որտեղից հայտնվում է Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում, այդ թվում` ԱՊՀ երկրներում։
«Կտրուկ աճել է հավանականությունը, որ Արևմուտքի կողմից Կիևին մատակարարվող զենքը կհայտնվի ծայրահեղականների և ահաբեկչական կառույցների ձեռքերում, ինչը համատեղ ջանքերի ակտիվացում է պահանջում Ուկրաինայից տարածվելու ալիքները բացահայտելու և կանխելու համար», – ասել է Պատրուշևը։
Ռուսաստանի ԱԽ ղեկավարն առաջարկել է նաև ուժեղացնել ԱՊՀ–ում հետախուզական տվյալների փոխանակումը։ Ըստ նրա` դա կօգնի Համագործակցության անդամ երկրներին Աֆղանստանի վերաբերյալ միասնական դիրքորոշում մշակել։
«Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակում աֆղանական ուղղությամբ ակտիվացնել հետախուզական տվյալների փոխանակումը միասնական համաձայնեցված գիծ մշակելու նպատակով», – ասել է նա։
Պատրուշևը հիշեցրել է, որ ՀԱՊԿ–ի և ՇՀԿ–ի գծով արդեն իսկ արդյունավետ պայմանագրային և իրավական գործիքակազմ կա և գործնական համագործակցության լավ փորձ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են ապօրինի միգրացիայի, ահաբեկչության ու թմրանյութերի շրջանառության հակազդումը։
Նա համարում է, որ պետք է ԱՊՀ երկրներում օրենսդրորեն սահմանափակել Արևմուտքի հսկողության տակ գտնվող ՀԿ–ների, ԶԼՄ–ների և ինտերնետ–ռեսուրսների աշխատանքը։
Պատրուշևի խոսքով` Վաշինգտոնի վերահսկողության տակ գտնվող հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ–ներն ու ընդդիմադիր առաջնորդներն անցանկալի ռեժիմների տապալման գծով գունավոր հեղափոխությունների առաջապահներն են։
Նա նշել է նաև, որ վերջին տարիներին ավելացել են սպառնալիքները՝ կապված Արևմուտքի կողմից բնապահպանական խնդիրների օգտագործման հետ՝ անընդունելի պետությունների տնտեսությունը և պաշտպանունակությունը թուլացնելու, բողոքի ակտիվություն հրահրելու և դրանցում իրավիճակը ապակայունացնելու նպատակով։
Այդ կապակցությամբ Պատրուշևը նպատակահարմար է համարում Արևմուտքի գործողությունների չեզոքացման հետ մեկտեղ ակտիվորեն առաջ մղել սեփական բնապահպանական օրակարգերը։
Այդ կապակցությամբ Պատրուշևը նպատակահարմար է համարում Արևմուտքի գործողությունների չեզոքացման հետ մեկտեղ ակտիվորեն առաջ մղել սեփական բնապահպանական օրակարգերը։