«Ռուսաստանը նախկինում անվճար էլ է մեզ զենք տվել»․ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյան

Մովսես Հակոբյան. Արխիվային լուսանկար
Մովսես Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեր դաշնակից երկրները չեն կատարում Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարումների պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը նախկինում լավ էլ վաճառել է մեզ զենք, մեծ հաճույքով, առանց փողի էլ է տվել, ոչ միայն վաճառել է, այլ նաև ձրի է տվել: «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում նշել է Զինված ուժերի ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ մեր դաշնակիցը, որը Ռուսաստանն է, մեզ զենք չի վաճառում։
Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը զենք գնելու համար չի դիմում այլ երկրների, Հակոբյանը պատասխանել է, որ ինքը դրանով չի զբաղվում, զենք գնողներից պետք է հարցնել, իսկ զենք վաճառում են նրան, ում հետ հարաբերություն ու վստահություն ունեն։
Դրանք կարևոր են ռազմավարական տեսանկյունից. ԳՇ պետի տեղակալը` կորցրած դիրքերի մասին
Ճշտմանը, թե արդյոք դա նշանակում է, որ ուրիշ երկրներ Հայաստանին չեն վստահում, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը պատասխանել է․ «Ես ասացի՝ վաճառում են այն երկրներին, ում վստահում են»։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի։