Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքներ մտնելու մասին պայմանագրերը կստորագրվեն վաղը․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության կողմից Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ճանաչման մասին հրամանագրերի ստորագրման արարողությունը (21 փետրվարի 2022թ)․ Մոսկվա. Արխիվային լուսանկար
ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին, Կրեմլում տեղի կունենա Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կանցկացնի դրանց ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Արևմուտքը զայրացել է Դոնբասի հանրաքվեների պատճառով, բայց սա ընդամենը արձագանք է. Լավրով
Նա ավելացրել է, որ հանդիպումներն ու պայմանագրերի ստորագրման արարողությունը տեղի կունենան Մոսկվայի Կրեմլի Մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում: Համաձայնագրերը կստորագրվեն բոլոր չորս տարածքների հետ, որտեղ հանրաքվեներ են անցկացվել։ Արարողությունից հետո Պուտինը հանդես կգա ծավալուն ելույթով։
ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը: