ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ում Իտալիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս հայրենակիցներին լքել երկիրը, եթե նրանց գտնվելը ծայրահեղ անհրաժեշտություն չի ներկայացնում։ Տեղեկությունը հրապարակվել է դիվանագիտական առաքելության կայքում:
«Հաշվի առնելով միջազգային ասպարեզում վերջին փոփոխությունները և արտասահմանյան երկրների հետ Ռուսաստանի օդային և ավտոմոբիլային հաղորդակցության հետ կապված դժվարությունները՝ Ռուսաստանում գտնվող հայրենակիցներին խորհուրդ է տրվում լքել երկիրը, եթե ՌԴ–ում մնալու ծայրահեղ անհրաժեշտություն չկա», - ասված է դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական առաքելությունից պարզաբանել են, որ ՌԴ-ից Իտալիա և այլ երկրներ ճանապարհորդելն ավելի ու ավելի դժվար է դառնում տոմսերի արժեքի աճի պատճառով, ուստի խորհուրդ է տրվում տոմսերը նախօրոք ձեռք բերել: