Նվազագույն աշխատավարձը 7000 դրամով կբարձրանա. կառավարությունը հաստատեց Փաշինյանի խոստումը

ՀՀ կառավարության շենք
Նիկոլ Փաշինյանը հնարավոր բարձրացման մասին հայտարարել էր դեռ 2022թ–ի հունիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. 2023թ–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա` 68 000 դրամից դառնալով 75 000 դրամ։ Որոշում այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Նշենք, որ այս ծրագրված բարձրացման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ 2022թ–ի հունիսին, երբ կառավարությունը հաստատում էր կենսաթոշակների ու նպաստների ավելացման որոշումը։
Այսօր փաստորեն կառավարություն իրականացրեց Փաշինյանի` անապահով խավին տված խոստումը։
Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը սեպտեմբերի 1-ից բարձրացրել է 3000 դրամով։ Այս ավելացումն ի սկզբանե ծրագրված էր 2023թ–ի հունվարի 1-ից։ Բայց հարկային եկամուտների ավելացման արդյունքում կառավարությունը որոշումն ընդունեց ավելի շուտ։
Համակարգում պետք է աշխատավարձերը շոշափելի բարձրանան. Նիկոլ Փաշինյան