Մոսկվան Հարավային Կովկասն ապակայունացնելու փորձեր է տեսնում. ՌԴ ԱԳՆ

Մարիա Զախարովա
Եռակող համաձայնագրերի կատարումը խաղաղություն և կայունություն կապահովի Հարավային Կովկասի տարածաշրջանում, նշել է Մարիա Զախարովան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում տեսնում են Ուկրաինայի անկայունության իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատված տեղափոխելու արտատարածաշրջանային խաղացողների փորձերը, մասնավորապես` Հարավային Կովկաս, մի տարածաշրջան, որը նոր-նոր է ձգձգված ճգնաժամից իրավական հունով ձևակերպված դուրս գալու շանս ստացել: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով ՝ այդ գիծը խիստ ապակառուցողական է և վտանգավոր։
«Այո, մենք տեսնում ենք, որ մի շարք արտատարածաշրջանային խաղացողներ փորձում էին յուրացնել խաղաղ կարգավորման կամ խաղաղության պայմանավորվածությունների դափնիները: Մենք ժլատ չենք, պատրաստ ենք կիսվել»,-նկատել է Զախարովան:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ նույն արտատարածաշրջանային խաղացողների կողմից 2020 թվականի աշնանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում «անիվների արանքը փայտ մտցնելու» միտում է նկատվում:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք կատարումը տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքն է: Միաժամանակ նա ընդգծել է պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը բոլոր երեք ուղղություններով` հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում:
Խնդրի կարգավորման միակ տարբերակը զորքերի հետքաշումն է սկզբնական դիրքեր․ ՌԴ դեսպան
«Իր կողմից մեր երկիրը շարունակում է եռանդուն ջանքեր գործադրել թե Բաքվի, թե Երևանի հետ շփումներում` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր են ձեռնարկվում նաև ՀԱՊԿ-ի գծով»,-նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Նա ընդգծել է հրադադարի կայուն ռեժիմի ապահովման և բոլոր ուժերի` նախկին դիրքեր հետքաշման անհրաժեշտությունը: