Լին Թրեյսին Սյունիքում տեղահանվածների հետ քննարկել է հրատապ խնդիրների լուծման ուղիները

Լին Թրեյսին Սյունիքում
Թրեյսին հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված և սեպտեմբերի կեսերի հարձակումներից տուժած ընտանիքների ու անձանց հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։
Ըստ հաղորդագրության` քննարկվել են մարզի բնակչության առաջ ծառացած մարտահրավերները ու հրատապ խնդիրների լուծման ուղիները։
Թրեյսին եղել է Ակներ գյուղում, որը տուժել է հրետակոծությունից։ Հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակից լինել Հայաստանի ինքնիշխանությանը։
Հիշեցնենք, որ Թրեյսին Սյունիքում է սեպտեմբերի 27-ից։ Նա հանդիպել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։