Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեն 354 մլրդ դրամով ավել կլինի 2022-ից

Տնտեսական աճը 2023-ի համար նախատեսվել է 7 տոկոս, ինչպես 2022թ–ին էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. 2023թ–ի պետական բյուջեն շուրջ 354 մլրդ դրամով կգերազանցի 2022թ–ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ցուցանիշները։ Բյուջեի նախագիծն այսօր ներկայացվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։
Դրա համաձայն` 2023 թվականի պետբյուջեով նախատեսված են 2,301,291,155.200 դրամ եկամուտներ (2022թ–ի 1,947,784,475.500 դրամի փոխարեն), ծախսերը կկազմեն 2,590,147,050.700 դրամ (2022թ–ի 2,184,040,185.100 դրամի փոխարեն), դեֆիցիտը` 288,855,895.500 դրամ (2022թ–ի 236,255,709.6 մլրդ դրամի փոխարեն)։
Տնետսական աճն ինչպես այս տարի, հաջորդ տարվա համար նույնպես նախատեսվել է 7 տոկոս։
Կառավարությունը քննարկել է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում նախագիծը ներկայացնելով ասաց, որ ներկա տնտեսական իրողությունները հաշվի առնելով` Հայաստանի տնտեսական աճը 2022թ–ի ավարտին կկազմի 11-12 տոկոս։
«Գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար պետք է արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, բարձրացնեն պետական բյուջեով նախատեսված սոցիալական ծրագրերի արդյունավետությունը»,– ասաց Խաչատրյանը։
Կառավարության նիստում հաստատված պետական բյուջեի նախագիծն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։
Գործադիրը չի կատարել Սևանի ափամերձ տարածքների մաքրման` բյուջեով հաստատված ծրագիրը