ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանները Գյումրիում դիտահորի կափարիչներ գողանալու կասկածանքով երկու երիտասարդի են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Սեպտեմբերի 28-ին` ժամը 17.15-ին, իրենց բնակության վայրերում ձերբակալվել և բաժին են տեղափոխվել 18 և 17 տարեկան տղաներ։ Նրանք խոստովանել են, որ սեպտեմբերի 21-ին դիտահորի չորս կափարիչ են գողացել Պարոնյան փողոցում, իսկ սեպտեմբերի 26-ին ևս երեքը` Անի թաղամասում և Սավոյան փողոցում»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նրանք հայտնել են, որ կափարիչները վաճառել են Շարա Տալյան փողոցում գտնվող մետաղի ընդունման կետում:
Վնասի չափը և դեպքի այլ հանգամանքներ պարզվում են:
Նշենք, որ դիտահորերի կափարիչները պատրաստված են թուջից։