ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. FlyOne Armenia ավիաընկերությունը այս տարվա դեկտեմբերի 15-ից ուղիղ չվերթներ կիրականացնի Երևան-Միլան-Երևան երթուղով:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին:
«Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.eu կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - նշված է հաղորդագրության մեջ:
Flyone Armenia–ն շահագործողի վկայական է ստացել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ընկերությունը չվերթեր է իրականացնում մի քանի ուղղություններով` մասնավորապես Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։