ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան խնդրել է նրան հնարավորություն տալ Կիևի հետ բանակցություններ ունենալուն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով թուրքական TRT Haber պետական հեռուստաալիքին։
Էրդողանի խոսքով Անկարան պատրաստ է ստանձնել միջնորդական առաքելությունը։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ավելի դրական իրադարձություններին հող նախապատրաստելու համար անհրաժեշտ են լարվածության թուլացման քայլեր, և որ Ռուսաստանից ակնկալում այդ գործընթացին աջակցելու քայլեր, հատկապես Ուկրաինայի որոշ շրջանների՝ Ռուսաստանին միանալու հարցում: Ռուսաստանի նախագահ Պուտինին խնդրելով բանակցություններին ևս մեկ շանս տալ նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է այդ գործընթացում միջնորդի դեր խաղալ» - հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Կողմերն անդրադարձել են նաև «պարենային գործարքի» իրականացմանը: Էրդողանն այդ համատեքստում հայտարարել է, որ դրա երկարաձգումը ընդհանուր շահերից է բխում:
Նշենք, որ մեխանիզմի գործողության ժամկետն ավարտվում է նոյեմբերին։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան շարունակում է աշխատել ռուսական պարարտանյութերի և հացահատիկային մթերքների անխափան արտահանման ուղղությամբ։