«Բացահայտի՛ր Հայաստանը երկնքից»․ Երևանում և Գառնիում օդապարիկների փառատոն կանցկացվի

Օդապարիկ
Աշխարհի տարբեր երկրների օդապարիկները կբարձրանան Հայաստանի երկինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 13-ից 17-ը Երևանում և Գառնիում կանցկացվի «Բացահայտի՛ր Հայաստանը երկնքից» օդապարիկների փառատոնը։
Փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ Հայաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Ղազախստանից, Լեհաստանից և Ռուսաստանից։
Փառատոնը, որի կազմակերպիչը «Skyball» ընկերությունն է, կանցկացվի Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
Ինչպես դիտել անսովոր պայծառ Յուպիտերը. պատասխանում են Բյուրականի աստղագետները