Արևմուտքը ԱՊՀ տարածքում հակամարտություններ բորբոքելու սցենարներ է մշակում. Պուտին

Արևմուտքի երկրները ԱՊՀ տարածքում նոր հակամարտությունների բորբոքման սցենարներ են մշակում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների հետախուզությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Sputnik
«Բայց առանց այդ էլ հերիք է։ Բավական է նայել, թե ինչ է հիմա տեղի ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչ է տեղի ունենում ԱՊՀ-ի որոշ այլ երկրների սահմաններին»,-ասել է Պուտինը։
Նրա խոսքով` «այդ ամենը Խորհրդային Միության փլուզման արդյունքն է»:
Այդ կապակցությամբ, ՌԴ նախագահի խոսքով, ԱՊՀ հետախուզական և անվտանգության մարմինների փոխգործակցության փորձը պետք է առավելագույնս օգտագործել։
«Ձեր կառույցները գտնվում են ամենավտանգավոր սպառնալիքների դեմ պայքարի առաջին գծում։ Ձեր առջև մեծամասամբ նույնատիպ խնդիրներ են դրված՝ խաղաղություն և կայունություն ապահովել սեփական երկրներում, ամրապնդել ազգային ինքնիշխանությունը, նպաստել ինտեգրացիոն կապերի զարգացման ուղեգծին։ Այդ խնդիրների լուծման գործում մեծ դեր են խաղում հետախուզական ծառայությունների և անվտանգության մարմինների ներդաշնակությունն ու փոխգործակցությունը»,-ասել Է Պուտինը։
Մեծ ուշադրություն է պահանջում նաև ԱՊՀ սահմաններում տիրող իրավիճակը։ Հենց այնտեղ են ձևավորվում անվտանգության բազմաթիվ ընդհանուր սպառնալիքներ, որոնք, եթե դրանք ժամանակին չկասեցվեն, կարող են բացասաբար ազդել մեր երկրների իրադրության վրա, ասել Է Պուտինը:
Կարևոր է վերլուծել ԱՊՀ երկրների անվտանգության նկատմամբ ծագող ռիսկերն ու մարտահրավերները, իսկ դրանց բնույթի, մասշտաբի և զարգացման վեկտորի սահմանումը կարևորագույն պայման է երկրների առջև ծառացած սպառնալիքներն արդյունավետ չեզոքացնելու համար։
«Պուտինն այդպիսի բան չի ասել». Զախարովան անպարկեշտ է անվանել ՄԱԿ-ում Բայդենի ելույթը
Ինչպես և առաջ, առանցքային ուղղությունների թվում են միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, անօրինական զինված կազմավորումների դեմ պայքարը, հակազդումը զենքի և թմրանյութերի անօրինական շրջանառությանը, նշել է Ռուսաստանի ղեկավարը: