ԱՊՀ երկրների ղեկավարները հոկտեմբերի 14-ին կհավաքվեն Աստանայում

Մինչ գագաթնաժողովը հնարավոր է` տեղի ունենան ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Աստանայում։ Տեղեկությունը հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 13-ին կկայանա Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի VI գագաթնաժողովը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ Կենտրոնական Ասիա-Ռուսաստան գագաթնաժողովը։
2022 թվականին ԱՊՀ-ի նախագահությունը ստանձնել է Ղազախստանը։
ԱՊՀ երկրների ԶԼՄ-ները 2023 թվականին ռուսաց լեզվին աջակցելու արշավ են ծավալելու