ԱՄՆ-ն որևէ կերպ կապված չէ «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած պատահարների հետ. Պետդեպ

Նեդ Փրայսը
Սեպտեմբերի 26-ին միջադեպեր են գրանցվել դեպի Եվրոպա ռուսական միանգամից երկու արտահանման գազատարներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Այն միտքը, թե ԱՄՆ-ն այս կամ այն կերպ կարող է ներգրավված լինել «Հյուսիսային հոսք – 1» ու «Հյուսիսային հոսք – 2» գազատարների հետ կատարված պատահարներում, անլուրջ է, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Դա ոչ ավելին է, քան ռուսաստանյան ապատեղեկատվություն»,-հավելել է նա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 26-ին միջադեպեր են գրանցվել դեպի Եվրոպա ռուսական միանգամից երկու արտահանման գազատարներում։ Դանիայի և Շվեդիայի իշխանություններից ստացած տեղեկությունների համաձայն` գազի երկու արտահոսք է հայտնաբերվել «Հյուսիսային հոսքում» և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք 2»–ում՝ Բորնհոլմ կղզու շրջանում։