2022–ին կառավարության պարտքը 6.7%-ով նվազել է, 2023-ին նախատեսվում է ևս 3% անկում. նախարար

Մակրոտնտեսական զարգացումներն ու դրամի արժևորումը նպաստել են ՀՆԱ–ի նկատմամբ կառավարության պարտքի զգալի բարելավմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության պարտքն այս տարի ՀՆԱ–ի նկատմամբ կլինի 53 տոկոսից ցածր` 2021թ–ի 60.3 տոկոսի փոխարեն։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Վերջին մակրոտնտեսական զարգացումներն ու դրամի արժևորումը նպաստել են նրան, որ 2022թ–ի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ–ի նկատմամբ կառավարության պարտքի զգալի բարելավում»,–ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է 2023թ–ին, Խաչատրյանը հայտնեց, որ հաջորդ տարվա բյուջեովտարվա ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ–ի 50 տոկոսի սահմաններում։
Համակարգում պետք է աշխատավարձերը շոշափելի բարձրանան. Նիկոլ Փաշինյան
Դրանից ելներով, Խաչատրյանի խոսքով, 2023թ–ի բյուջեի դեֆիցիտը ծրագրված է ՀՆԱ–ի 3.1 տոկոսի չափով։