Ուկրաինան Աննա Սեմենովիչին ներառել է «սև ցուցակում»

Աննա Սեմենովիչ. Արխիվային լուսանկար
Մշակույթի գործիչների ցուցակը, որոնց գործողությունները սպառնալիք են ստեղծում Ուկրաինայի ազգային անվտանգության համար, հրապարակվել է Ուկրաինայի մշակույթի նախարարության կայքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Ուկրաինայի մշակույթի նախարարությունը ռուսաստանցի երգչուհի Աննա Սեմենովիչին «սև ցուցակ» է մտցրել՝ նրան ազգային անվտանգության սպառնալիք համարելով։ Տեղեկությունը նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության կայքում նշվում է, որ Ուկրաինա մուտք գործելու սահմանափակումները Սեմենովիչի նկատմամբ սկսել են գործել սեպտեմբերի 26-ից: Բացի այդ, «սև ցուցակում» ընդգրկված կատարողների երգերն արգելված են հեռարձակել հասարակական վայրերում:
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը 2015 թվականին հրապարակել է մշակույթի գործիչների «սև ցուցակը», այդ թվում՝ ՌԴ-ից, որոնք «ազգային անվտանգության սպառնալիք են ստեղծում»: Այդ ցուցակում հայտնվել էին Օլեգ Գազմանովը, Վալերիա Պերֆիլովան (բեմական անունը՝ Վալերիա), Սերգեյ Պենկինը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Յուլիա Չիչերինան։ Ցուցակը պարբերաբար լրացվում է։