Թուրքիայի բանկերը ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ են. Պեսկովը` «Միր» քարտերի մասին

Դմիտրի Մնացականյան
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է` պետք է համատեղ ուղիներ փնտրել հակազդեցության համար, որպեսզի վնաս չհասցվի Մոսկվայի և Անկարայի առևտրատնտեսական համագործակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի բանկերը ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ են, նրանց սպառնում են երկրորդային պատժամիջոցներով, իրավիճակը բարդ է։
«Հասկանալի է, որ բանկերն ու տնտեսագետները գտնվում են ԱՄՆ-ի ուժեղ ճնշման տակ, նրանց սպառնում են բանկային համակարգի համար երկրորդային պատժամիջոցներով, և հասկանալի է, որ այդ որոշումն ընդունվել է աննախադեպ ճնշման ներքո»,- նշել է Պեսկովը:
Նրա խոսքով` պետք է համատեղ ուղիներ փնտրել այդ ճնշմանը հակազդելու համար այնպես, որ առնվազն վնաս չհասցվի երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, հարմարավետ պայմաններից չզրկվեն այն միլիոնավոր ռուս զբոսաշրջիկները, որոնք ամեն տարի այցելում են Թուրքիա:
Հիշեցնենք` թուրքական «Իշբանկն» ու «Դենիզբանկը» հայտնել են, որ դադարեցրել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը` նշելով, որ որոշումը կապված է ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով կարող է որոշում ընդունել երկրում ռուսական «Միր» քարտերի հետագա օգտագործման մասին։
Հայաստանի բանկերը «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին չեն հայտնել