Շվեդիայում «Հյուսիսային հոսքերից» գազի արտահոսքը հետաքննում է անվտանգության ծառայությունը

Սեպտեմբերի 26-ին միջադեպեր են գրանցել դեպի Եվրոպա արտահանման ռուսական միանգամից երկու գազատարներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Շվեդիայի «Հյուսիսային հոսքի» գազատարներում գազի արտահոսքի հետաքննությունը փոխանցվել է անվտանգության ծառայությանը։ Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
«Շվեդիայի անվտանգության ծառայությունը շվեդական ոստիկանությունից ընդունել է «Հյուսիսային հոսքերի» հետ կապված իրադարձությունների քրեական հետաքննումը։ Հանցագործությունը, որն այս պահին հետաքննում են, կոպիտ դիվերսիա է։ Հետաքննությունն իրականացնում է Շվեդիայի անվտանգության ծառայությունը, քանի որ խոսք կարող է գնալ լուրջ հանցագործության մասին, որը որոշակի առումով շոշափում է Շվեդիայի շահերը, և չի կարելի բացառել, որ այդ ամենի հետևում օտարերկրյա ուժեր են կանգնած», – ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 26-ին միջադեպեր են գրանցվել դեպի Եվրոպա ռուսական միանգամից երկու արտահանման գազատարներում։ Դանիայի և Շվեդիայի իշխանություններից ստացած տեղեկությունների համաձայն` գազի երկու արտահոսք է հայտնաբերվել «Հյուսիսային հոսքում» և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք 2»–ում՝ Բորնհոլմ կղզու շրջանում։
Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառում, որ դա նպատակաուղղված դիվերսիա է։ Դանիայի իշխանությունները տեղեկացրել են Ռուսաստանին, որ արտահոսքերի տեղերում պայթյուններ են գրանցվել։ «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG–ին հայտնել է, որ գազատարներում տեղի ունեցածն աննախադեպ է, և վերանորոգման ժամկետներն անհնար է նշել։