ՌԴ-ն չի պատրաստվում սահմանափակել մարդկանց շփումները

Ալեքսանդր Գրուշկո
ՌԴ ԱԳՆ–ում կարծում են, որ տեղաշարժի ազատությունը միջազգային հարաբերությունների տարրերից մեկն է, սակայն ԵՄ-ում շատերը դա անտեսում են հանուն իրենց աշխարհաքաղաքական նպատակների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանը չի ծրագրում պատասխան սահմանափակումներ մտցնել Եվրամիության երկրների նկատմամբ, ինչը կարող է բացասաբար ազդել մարդկանց միջև կապերի վրա: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հասկանալի է, որ այդ քայլերը ոչ բարեկամական են ԵՄ երկրների կողմից և ոչնչացնում են հումանիտար համագործակցության բուն հյուսվածքը, ինչին տարիներ շարունակ փորձում էին հասնել Եվրամիության երկրները։ Այս առումով ընտրության մեծ ազատություն ունենք այն միջոցների նկատմամբ, որոնք մենք կարող ենք ձեռնարկել այդ երկրների նկատմամբ, այդ թվում՝ մարդկանց միջև շփումների գծով։ Առայժմ մենք նման ծրագրեր չունենք», - ասել է Գրուշկոն լրագրողներին։
Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացումը քիչ հավանական է. Bloomberg
Նա հավելել է, որ միջազգային պարտավորությունները շատ հստակ են ձևակերպված. տեղաշարժվելու ազատությունը միջազգային հարաբերությունների տարրերից մեկն է: Սակայն Ռուսաստանը տեսնում է, թե այսօր ԵՄ երկրները աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար որքան հեշտ են վերափոխում դրանք` անտեսելով այն սկզբունքները, որոնց կատարման համար իրենք էինք պայքարում տարիներ շարունակ։
Եվրոպային հացի կռիվներ են սպասում. ո՞վ է հարստանում ճգնաժամի հաշվին