ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարտավոր է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն իրականացրել է իր սպառնալիքը «Հյուսիսային հոսքիին» «վերջ տալու» վերաբերյալ, և արդյոք Վաշինգտոնը կապ ունի խողովակաշարում վերջին վթարների հետ։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա իր Telegram ալիքում հրապարակել է Բայդենի ելույթի տեսանյութն ու մեջբերել փետրվարի սկզբին ասած նրա խոսքերը․ «Եթե Ռուսաստանը ներխուժի, եթե տանկերը կամ զորքերը նորից հատեն Ուկրաինայի սահմանը, այդ ժամանակ արդեն «Հյուսիսային հոսքը» չի լինի: Մենք վերջ կտանք դրան։ Ես ձեզ խոստանում եմ` մենք կարող ենք դա անել»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարտավոր է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն իրականացրել է իր սպառնալիքը 2022 թվականի սեպտեմբերի 25-ին ու 26-ին, երբ ՀՀ-1-ի ու ՀՀ-2-ի երեք գծերում տեղի է ունեցել արտակարգ պատահար, որը նախապես որակվում է որպես խողովակաշարերի վնասում։ Զախարովան նշել է, որ ենթադրություններ կանդրանց պայթեցման վերաբերյալ:
«Մտադրության վերաբերյալ հայտարարություն ամրապնդվել է խոստումով։ Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար։ Ասվածի չընկալումը չի ազատում պատասխանատվությունից։ Եվրոպան պետք է իմանա ճշմարտությունը»- եզրափակել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 216-րդ օրը։