ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 16:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի հացի գործարանի հետնամասում ծուխ է նկատվում:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ «Կոտայք» գարեջրի գործարանի հետնամասում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին, մարվել՝ 17։51-ին։ Այրվել են մոտ 400 հնամաշ անվադող և մոտ 1000 քմ խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է N զորամասի 7 զինծառայող և ներգրավվել 1 ջրատար: