ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Վրաստան-Հայաստան սահմանը հատող միջազգային կապուղիներում տեղի ունեցած վթարի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են, և Team Telecom Armenia-ի բաժանորդների ինտերնետ հասանելիությունն արդեն լիարժեք ապահոված է։
Տեղեկությունը հայտնում են ընկերությունից։
Հիշեցնենք, որ Team–ում ինտերնետի խնդիրն առկա էր այսօր առավոտից։ Team Telecom Armenia-ը հայտնել էր, որ ՀՀ բաժանորդները զրկվել են ինտերնետ հասանելիությունից միջազգային կապուղիների խափանման պատճառով։