ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հյուսիսային Օսեթիայում բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել Վրաստանի հետ սահմանի «Վերին Լարս» անցակետում տիրող իրավիճակի պատճառով։ Համապատասխան որոշումը ստորագրել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Մասնավորապես, հրամանագիրը սահմանափակում է ուղևորատար տրանսպորտի մուտքը Հյուսիսային Օսեթիայի տարածք, բացառությամբ հանրապետությունում, ինչպես նաև Հարավային Օսեթիայում, Վրաստանում գրանցված ավտոմոբիլային տրանսպորտի:
Բացառությունները տարածվում են նաև Հյուսիսային Օսեթիայում բնակության (գտնվելու) վայր ունեցող քաղաքացիների համար գրանցված մեքենաների վրա: