ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

Սերգեյ Կոպիրկինը Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր է այցելել Վյաչեսլավ Կոսովի և Տիգրան Փարվանյանի հետ
Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել Ջերմուկ և Գորիս քաղաքներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը։
Սերգեյ Կոպիրկինը Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր է այցելել Վյաչեսլավ Կոսովի և Տիգրան Փարվանյանի հետ
«Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և սեպտեմբերի 13-14-ը գնդակոծության հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին»,– ասված է հաղորդագրությունում:
Սերգեյ Կոպիրկինը Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր է այցելել Վյաչեսլավ Կոսովի և Տիգրան Փարվանյանի հետ
Կոպիրկինն այցելել է նաև Գորիս քաղաքում ռուսական 102-րդ ռազմակայանի առանձին գումարտակային խմբի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր:
Կոպիրկինը Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր է այցելել դեսպանությանն առընթեր ռազմական և ռազմաօդային կցորդ Վյաչեսլավ Կոսովի և Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: