ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. «Forbes» ամսագրի վարկածով 2022 թվականին ԱՄՆ-ի ամենահարուստ 400 քաղաքացիների ցուցակի առաջին տեղում «Tesla»-ի սեփականատեր և «SpaceX»-ի հիմնադիր Իլոն Մասկն է իր 251 մլրդ դոլար կարողությամբ։
Գործարարը կրկին առաջ է անցել «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից, որը չորս տարի անընդմեջ գլխավորում էր այդ վարկանիշը։
Ապրիլին Իլոն Մասկն առաջին անգամ է հայտնվել այդ ցուցակի առաջին հորիզոնականում։
Երրորդ տեղում «Microsoft»-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է (106 մլրդ դոլար), որին հաջորդում է «Oracle»-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը (101 մլրդ դոլար), իսկ հնգյակը եզրափակում է «Berkshire Hathaway»-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը (97 մլրդ դոլար):
ԱՄՆ–ի 400 ամենահարուստ գործարարների կարողությունն ընդհանուր առմամբ կրճատվել է 500 մլրդ դոլարով։