Հայաստանում դարձյալ ինտերնետի խնդիր կա. Team–ը ներկայացրել է պատճառը

Ընկերությունը տեղեկացնում է, որ ներկա պահին հասանելի են միայն ձայնային ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Team Telecom Armenia ընկերությունը հայտնում է, որ միջազգային կապուղիների խափանման պատճառով ՀՀ բաժանորդները զրկվել են ինտերնետ հասանելիությունից։
Ընկերությունը տեղեկացնում է, որ ներկա պահին հասանելի են միայն ձայնային ծառայությունները։
«Մեր տեխնիկական թիմն իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,– ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Team–ում ինտերնետի խնդիրն առկա է այսօր առավոտից։ Ընկերության բաժանորդներն արդեն մի քանի ժամ զրկված են համացանցից օգտվելու հնարավորությունից։
Ընկերության գրասենյակի հեռախոսահամարին միանալ ևս չի հաջողվում։
Հայ ծրագրավորողները կօգնեն կառավարել «իրերի ինտերնետը». TeamViewer–ի մենեջեր