Եվրահանձնաժողովի ղեկավարը կհայտարարի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին. ԶԼՄ

Գործակալության տվյալներով՝ հայտարարությունը չի ուշանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այսօր կհայտարարի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Տեղեկությունը հայտնում է Bloomberg-ը:
«ԵՀ ղեկավարը այսօր կհայտարարի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին», - նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Արևմուտքն ուժեղացրել է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ՌՕՈւ-ի բեռնատար ինքնաթիռի դեմ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։