ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը «ֆեյսբուքում» որոշ մանրամասներ է հայտնել անցած գիշեր Հրազդանի կիրճում տեղի ունեցած ավտովթարի մասին։
«Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը՝ հիվանդանոցում գտնվող հորեղբորս տեսակցելուց հետո»,– գրել է նա` հավելելով, որ վթարը տեղի է ունեցել ոչ իր մեղքով։
Ըստ նրա` հանդիպակաց երթևեկելի գոտուց բարձր արագությամբ իր մեքենային է բախվել մեկ այլ մեքենա։
Սափեյանը հայտնում է, որ ինքը դուրս է գրվել հիվանդանոցից, ինքնազգացողությունը լավ է, շուտով կվերադառնա աշխատանքի։ Իսկ հորեղբոր դուստրը վիրահատվել է, առաջիկայում ևս մեկ վիրահատության պետք է ենթարկվի, վիճակը կայուն է։
Հիշեցնենք` վթարը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 27-ին։ Բախվել են 2 BMW մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով Տավրոս Սափեյանն ու ևս մեկ տուժած վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» ԲԿ։
Քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ: