Արմեն Գրիգորյանն ու Ֆրանկ Փալոնը հանդիպել են. ի՞նչ են քննարկել

Արմեն Գրիգորյանն ու Ֆրանկ Փալոնը
Գրիգորյանն ԱՄՆ–ի Վաշինգտոն քաղաքում է աշխատանքային այցի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Գրիգորյանն ԱՄՆ–ի Վաշինգտոն քաղաքում է աշխատանքային այցի շրջանակներում։
«Հանդիպմանն ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները նաև քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչող հարցեր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էր այսօր հյուրընկալել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։
Արմեն Գրիգորյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում է սեպտեմբերի 26-ից։