ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ՌԴ հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամիավորումներում սննդամթերքի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման մասնագետները «Ազգային խոհանոցի օր» են կազմակերպում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Միջոցառումը կանցկացվի խոհարարական արվեստի մրցույթի տեսքով։ Խոհարարները կպատրաստեն Կովկասի, Անդրկովկասի և Ռուսաստանի հարավի ժողովուրդների ավելի քան տասը ավանդական ճաշատեսակներ:
«Ռազմաբազայի զինծառայողները և նրանց ընտանիքները կգնահատեն զինվորական և քաղաքացիական խոհարարների ջանքերը և կճաշակեն խինկալի, փլավ, խորոված, տոլմա, քյուֆթա, կաղամբապուր, ձկան ապուր, ինչպես նաև աղցաններ և հրուշակեղեն: Մրցույթի հաղթողներին կորոշեն միջոցառման հյուրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միջոցառման նպատակն է համախմբել զինվորական թիմը Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների մշակույթին և ավանդույթներին ծանոթանալու միջոցով, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների համար ազատ ժամանակի կազմակերպումը Ռուսաստանի Դաշնությունից դուրս ծառայության պայմաններում: