Wizz Air-ը Երևանից Հռոմ չվերթեր է սկսել

Wizz Air-ը Երևանից Հռոմ չվերթ է սկսել
Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 26-ից մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Հռոմ-Երևան- Հռոմ երթուղով չվերթերը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ը։
Ըստ հաղորդագրության, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարել է այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: