Վրաստանի հետ Հյուսիսային Օսեթիայի սահմանին հնարավոր է` արտակարգ իրավիճակի ռեժիմ հաստատվի

Ներկա պահին Ռուսաստանից Վրաստան անցնելու իր հերթին է սպասում շուրջ 5.5 հազար տրանսպորտային միջոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակի ռեժիմ կարող են մտցնել Վրաստանի հետ Հյուսիսային Օսեթիայի սահմանին։ Այս մասին Սոլովյով Live հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Պատճառը սահմանին մարդկանց մեծ թիվն է։ Ներկա պահին ղեկավարությունը գնահատում է իրավիճակը, բոլոր կարիքավորները բուժօգնություն կստանան։
Մենյայլոն չի բացառել նաև սահմանի մոտ ժամանակավոր տեղակայման կետի բացումը, քանի որ հերթում նաև կանայք և երեխաներ կան։
Թարմ տեղեկությունների համաձայն` Հյուսիսային Օսեթիայում ռուս–վրացական սահմանը հատելու իր հերթին է սպասում 5,5 հազար ավտոմեքենա, որից 3.6 հազարը թեթև մարդատարներ են։
Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետով Ռուսաստանից մեկնել փորձող քաղաքացիներին թույլ են տվել հատել սահմանը ոտքով։ Բացի այդ, առաջիկայում այնտեղ զինկոմիսարիատի զորահավաքային կետ կտեղակայվի։
ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կմ շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքների վերահսկման համար։ Զորակոչվելու է 300 հազար մարդ, ինչը ՌԴ ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի 1%–ից մի փոքր ավելին է։
ՌԴ մի շարք մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին որոշում չկա. Պեսկով
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։
Ռուսաստանում քրեական պատիժ է սահմանվում դասալքության և կամավոր գերի հանձնվելու համար