Վայոց Ձորում 15.2 կմ երկարությամբ ճանապարհահատված է վերանորոգվում

Նորոգման աշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Մ-10 միջպետական ճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածում կատարվում են նորոգման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Մասնավորապես նորոգվում է Վայոց Ձորում գտնվող 15.2կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որն անցնում է Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերը միացնող Վարդենյաց լեռնանցքով։
«Նորոգման շրջանակներում այս պահին իրականացվում է ասֆալտապատում, կատարվում են նաև այլ աշխատանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
3–րդ շերտ ասֆալտ կարվի. Տաթև-Աղվանի ճանապարհի նորոգման համար 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացվի
Հավելենք, որ կապալառու կազմակերպությունը «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն է։ Աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները։
Նորոգման աշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։