Թուրքիայի ՆԳ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Էրդողանին

Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր որոշման մասին հայտարարել է նախարարների կաբինետի նիստի ժամանակ։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես է դրան արձագանքել Թուրքիայի առաջնորդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է թուրքական Milli Gazete պարբերականը։
Ինչպես նշում է թերթը, ՆԳ ղեկավարը աշխատանքից ազատվելու իր ցանկության մասին հայտարարել է սեպտեմբերի 26-ին` նախարարների կաբինետի նիստի ժամանակ։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես է դրան արձագանքել Թուրքիայի առաջնորդը։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել
Սոյլուն Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը համալրել էր 2012 թվականի սեպտեմբերին։ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի օգոստոս նա գլխավորում էր աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությունը։ 2016 թվականի օգոստոսին ներքին գործերի նախարար է նշանակվել։
Նշենք, որ Թուրքիայի ՆԳ ղեկավարը 2021 թվականին հայտնվել էր քրեական հեղինակություն Սեդաթ Պեքերի թիրախում, վերջինս մի շարք բացահայտումներ էր արել թուրքական քաղաքական էլիտայի գործունեության վերաբերյալ։