ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի Մերսին քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է HaberTurk թերթը։
Պարբերականը հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, մոտավորապես 23։00-ին ոստիկանական բաժանմունքի վրա երկու կին է հարձակվել, որոնք մեքենայով մոտեցել են շենքին և սկսել են ինքնաձիգից կրակել ոստիկանների ուղղությամբ։ Երբ իրավապահները պատասխան կրակ են բացել, նրանք գործի էին դրել իրենց վրա եղած պայթուցիկ սարքերը։
Միջադեպի արդյունքում երկու թուրք ոստիկան վիրավորվել է, նրանցից մեկը` Սադաթ Գեզերը, ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։ Եվս երեք քաղաքացի թեթև վիրավորում է ստացել։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ հարձակվողներից մեկը ձերբակալվել է, նա տղամարդ է։