ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ի ընտրատեղամասերում ձայների 51,76%-ի հաշվարկից հետո ԼԺՀ-ի՝ Ռուսաստանի կազմ մտնելու օգտին քվեարկել է մարդկանց 97,93%-ը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ Ռուսաստանի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 147399, դեմ՝ 2385 մարդ։
Հիշեցնենք` Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27–ը հանրաքվե անցկացվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։
Հանրաքվե անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։
Ինչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։