ՌԴ-ին անդամակցելու օգտին է քվեարկել 98,53%-ը. ԼԺՀ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 82,8%-ը

Հանրաքվե
Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ հանրաքվեն մեկնարկել է սեպտեմբերի 23-ին Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ-ի կազմ մտնելու օգտին քվեարկել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչների 98,53%-ը։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ԼԺՀ-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ելենա Կրավչենկոն:

«Մշակվել է տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների 82,8%-ը, որոնց արդյունքներով Ռուսաստանի կազմ մտնելու օգտին քվեարկել է 98,53%-ը»,- ասել է նա:

Հիշեցնենք` Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27–ը հանրաքվե անցկացվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։
Հանրաքվե անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։
Արևմուտքը զայրացել է Դոնբասի հանրաքվեների պատճառով, բայց սա ընդամենը արձագանք է. Լավրով
Ինչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։