ՆԱՍԱ-ի տիեզերական սարքը մխրճվել է Դիմորֆ աստերոիդի մեջ, որը գտնվել է Երկրից 10,9 մլն կմ հեռավորության վրա: Տիեզերանավը հարվածել է աստերոիդին դրա կենտրոնից ընդամենը 17 մետր հեռավորության վրա։
«Մոլորակային պաշտպանության մեր առաջին փորձարկումը հաջող է անցել», - նշել է Ջոնս Հոփկինսի համալսարանում DART առաքելության համակարգային ինժեներ Ելենա Ադամսը:
Dart տիեզերանավի վրա տեղադրված տեսախցիկն արձանագրել է աստերոիդի հարվածելուն նախորդած րոպեները. Դիմորֆը հայտնվել է կադրում, խոշոր քարերն ու բարդ դետալները երևացել են հենց այն պահին, երբ ՆԱՍԱ-ն կորցրել է տիեզերանավի ազդանշանը: Բախումից առաջ Dart-ից արձակված առանձին տիեզերանավը նույնպես լուսանկարներ է արել:
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը 610 կգ քաշ ունեցող DART–ը (Double Asteroid Redirection Test) արձակել է «SpaceX Falcon 9» հրթիռով 2021 թվականի նոյեմբերի 24–ին հատուկ նպատակով՝ ֆուտբոլային մարզադաշտի չափ ունեցող աստերոիդին 22 526 կմ/ժ արագությամբ բախվելու համար, որպեսզի բեկի նրա ուղեգիծը