ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Իժևսկի դպրոցում հրաձգության հետևանքով տուժածների վիճակը բավարար է, միայն երեքինը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին։
Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 26–ին, Իժևսկի թիվ 88 դպրոցում 34–ամյա տղամարդը, որը այդ դպրոցի նախկին աշակերտ է, կրակ է բացել դպրոցում, որից հետո ինքնասպան է եղել։ Վերջին տվյալներով հանցագործության զոհ է դարձել 17 մարդ, նրանցից 11–ը երեխաներ են: Եվս 24 մարդ, այդ թվում ՝ 22 երեխա, վիրավորվել է։
Ուդմուրտիայում սեպտեմբերի 26-29-ը սուգ է հայտարարվել։