Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի պատվիրակությունն Իրաքում է

Իրաքում քննարկվել են հումանիտար ականազերծման ոլորտում փոխգործակցության մի շարք հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի պատվիրակությունը գտնվում է Իրաքի Հանրապետությունում, տեղեկությունը հայտնում են ՊՈԱԿ–ից։
Նշվում է, որ սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել հանդիպում «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» տնօրենի և ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են հումանիտար ականազերծման ոլորտում հետագա փոխգործակցության մի շարք հարցեր։
«ՊՈԱԿ–իտնօրեն Վաղինակ Սարգսյանը բարձր է գնահատել երկու կառույցների միջև նորաստեղծ համագործակցությունը և շեշտել հետագա փոխգործակցության ընդլայնման կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի անձնակազմը հյուրընկալվել է նաև Քուրդիստանի շրջանի փոխնախագահ Շեյխ ՋաՖար շեյխ Մուստաֆային։
Իրաքյան Քուրդստան արտագաղթած 250 հայ ընտանիքներ մարդասիրական աջակցության կարիք ունեն
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի և Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության միջև Հայաստանում կնքվեց փոխըմբռնման հուշագիր։