ՀՀ ՊՆ–ից հայտնել են ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշման մասին. Ղազախստանի ՊՆ

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի "Փոխգործակցություն-2019" համատեղ զորավարժություններ (18 հոկտեմբերի, 2019թ)․ «Մուլինո» զորավարժարան. Արխիվային լուսանկար
Հայաստանը հայտնել էր, որ զինվորականները չեն մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշման մասին պաշտոնական տեղեկություն է ստացել։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը` վկայակոչելով երկրի պաշտպանական գերատեսչությանը։
Ավելի վաղ Հայաստանը հայտնել էր, որ զինվորականները չեն մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ զորավարժություններին Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով։
Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Պոյիսկ-2022», «Էշելոն-2022» զորավարժությունները մեկնարկել ենսեպտեմբերի 26-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը։ Դրանք անցկացվում են Ժամբիլի և Ալմաթի շրջաններում։