Ֆրանսիան կավելացնի ռազմական բյուջեն

Այսպիսով`ծախսերը 2022 թվականի համեմատ կաճեն երեք միլիարդ եվրոյով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիան բանակի ֆինանսավորման համար 2023 թվականին ռազմական բյուջեն կավելացնի մինչև 44 մլրդ եվրո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության զինված ուժերի նախարարությանը։
«2023 թվականին ֆրանսիական բանակի բյուջեն կավելանա վեցերորդ անգամ անընդմեջ և կկազմի 43,9 մլրդ եվրո»,— նշել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում:
Ֆրանսիական բանակի ծախսերը, այսպիսով, 2022 թվականի համեմատ կաճեն երեք միլիարդ եվրոյով:
Եվրամիությունը Մոլդովային 40 մլն եվրո կհատկացնի ռազմական բյուջեի համար. Մակրոն
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ ռազմական ծախսերը կավելանան առնվազն 52 մլրդ ֆունտ ստեռլինգով (56 մլրդ դոլար) «ռուսական ագրեսիային» ի պատասխան: Նրա խոսքով` մինչև 2030 թվականը տարեկան պաշտպանական բյուջեն կկազմի շուրջ 100 միլիարդ ֆունտ ստեռլինգ (109 միլիարդ դոլար), ինչը 52 միլիարդով ավել է ընթացիկ գումարից, որը պաշտպանության նախարարը հսկայական է անվանել։
ՀԱՊԿ անդամ երկրները ռազմական ոլորտում գիտական հետազոտությունների համատեղ բյուջե կունենան