Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Երևանում և Շիրակում

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի Արդահան քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ժամը 18:08-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում (2-3 բալ) և Երևան քաղաքում (2 բալ)։
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում