Բորիս Էյֆմանի բալետի թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

Բորիս Էյֆմանի բալետի թատրոնի արտիստները
Սունդուկյանի անվան թատրոնի բեմում կներկայացվի Օգյուստ Ռոդենի և նրա աշակերտուհու մասին պատմող բալետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 5-ին և 6-ին Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի անվան պետական ակադեմիական թատրոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացնի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը։
Թատրոնի հյուրախաղերը կկայանան «Հայֆեստ» կատարողական արվեստների միջազգային 20-րդ փառատոնի շրջանակում։
Երևանի պետական կամերային երգչախումբը Լեհաստանում արժանացել է առաջին մրցանակի
Բորիս Էյֆմանի «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետը նվիրված է մեծ քանդակագործներ Օգյուստ Ռոդենի և նրա աշակերտուհու Կամիլա Կլոդելի ճակատագրին ու ստեղծագործական գործունեությանը։
«Պտտի՛ր հրաշքը»․ Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» խորհրդանիշը հոլն է
Ներկայացման առաջնախաղը կայացել է 2011 թվականին Սանկտ Պետերբուրգում, որից հետո այն ներկայացվել է Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Մադրիդի, Բուդապեշտի, Վիեննայի, Բեռլինի, Պեկինի, Մոսկվայի և այլ քաղաքների թատերաբեմերում։ «Ռոդեն՝ նրա հավերժական կուռքը» բալետն արժանացել է «Golden Mask» և «Golden Soffit» մրցանակներին։
Երբ թնդանոթները խոսում են, մուսան չպետք է լռի. արվեստագետները` ծանր օրերում գործելու մասին