ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 1991 թվականից հետո առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը՝ Ադրբեջանի կողմից (Թուրքիայի աջակցությամբ) ագրեսիայից և էթնիկ զտումներից պաշտպանվելու համար:
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Նշվում է, որ նման քննարկումներ են սկսվել Կոնգրեսում երկկուսակցական կոնսենսուսի ճնշման ներքո։