ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից խաչերթ կմեկնարկի ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների։ Տեղեկությունը հայտնում են սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից:
Ըստ հաղորդագրության` ժամը 11:00-ին մեկնարկող խաչերթը կառաջնորդի Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչը։
Ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում կհայտարարվի լռության րոպե։
Հանձնաժողովը բոլորին հորդորում է հոտնկայս հարգանքի տուրք մատուցել։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։