Ռուսական կողմից զրահամեքենա է գնում դեպի Վերին Լարսի անցակետ

Զորակոչի ենթակա տղամարդկանց համար ճամփորդական սահմանափակումներ դեռ չեն մտցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Անվտանգության նկատառումներից ելնելով` ռուս–վրացական սահմանին` դեպի Վերին Լարսիանցակետ է շարժվել զրահամեքենա։ Տեղեկությունը հայտնում է РБК-ն։
Նշվում է, որ զրահամեքենան շարժվում է դեպի անցակետ անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի, օրինակ,զորակոչի ենթակա տղամարդիկ չճեղքեն անցակետը և առանց սահմանային ձևակերպումների չլքեն երկիրը։
Լարսում մեծ թվով ավտոմեքենաներ են կուտակվել. ռուսական կողմում 15–կիլոմետրանոց հերթ է
Նշվում է, որ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ զորակոչի ենթակա տղամարդկանց համար ճանապարհային սահմանափակումներ դեռ չկան։
Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունը կոչ էր արել քաղաքացիներին զերծ մնալ Վերին Լարսի անցակետով Վրաստան մեկնելուց, քանի որ տարածաշրջանում մոտ 2,3 հազար ավտոմեքենաներ խցանման մեջ են։